• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը տիկնոջ Մելիսսա Բրաունի հետ այցելել է Վարշավայի թագավորական ամրոց, որտեղ կրկին ցուցադրության են ներկայացված Թերեզա Սահակյանի կովկասյան գորգերի նմուշները

11 օգոստոսի, 2026
Վարշավայի թագավորական ամրոցում կրկին ցուցադրության են ներկայացված Թերեզա Սահակյանի կովկասյան գորգերի նմուշները:
Օգոստոսի 11-ին ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը տիկնոջ Մելիսսա Բրաունի հետ այցելել է թանգարան, որտեղ ներկայացվել են ցուցադրության նմուշները և քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները:
Թերեզա Սահակյանի գորգերի հավաքածուն համարվում է Եվրոպայում կովկասյան 550 գորգերից կազմված ամենամեծ հավաքածուն:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո դեռևս երիտասարդ տարիներից Թերեզա Սահակյանը ազգությամբ հայ ամուսնու՝ Գևորգ Սահակյանի հետ սկսել է հավաքել կովկասյան, այդ թվում՝ հայկական գորգեր։ Տարիների ընթացքում նրանց հավաքածուն վերածվել է արժեքավոր և նշանակալի մշակութային ժառանգության։ Ամուսնու մահից հետո Թերեզա Սահակյանը շարունակել է նրանց համատեղ սկսած աշխատանքը՝ համալրելով և պահպանելով հավաքածուն։ Նրա կարևորագույն որոշումներից մեկն է եղել 550 արժեքավոր արևելյան գորգերը նվիրաբերել Լեհաստանի թանգարանային հավաքածուին:
Հավաքածուն ներկայացնում է կովկասյան գորգագործության բազմադարյա ավանդույթները և ներառում է տարբեր ժամանակաշրջանների ու ոճերի բացառիկ նմուշներ, այդ թվում՝ մոտ 1700 թվականին թվագրվող և «Վիշապի գորգեր» խմբին պատկանող հազվագյուտ գորգ։
Ցուցադրությունը տևելու է մինչև ս.թ. օգոստոսի 17-ը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: