• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Փարաջանով․ կինոյի գույները» ֆիլմերի հետահայաց ցուցադրություն

19 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 19-ին Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Վարշավայի «Iluzjon» կինոթատրոնում մեկնարկեց «Փարաջանով․ կինոյի գույները» ֆիլմերի հետահայաց 1-շաբաթյա ցուցադրության ծրագիրը՝ «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրմամբ և Ս․Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ։
 
Միջոցառմանը ողջույնի ելույթներով հանդես եկան Լեհաստանի Ազգային կինոարխիվ - տեսալսողական ինստիտուտի տնօրեն Տոմաշ Կոլանկևիչը, դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Վիկտորյա Օվսեփյանը, «Zachęta» ազգային պատկերասրահում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդեսի համադրող Յոաննա Կորդյակը, ֆիլմի մասին դասախոսություն կարդաց կինոգետ, կինոքննադատ Միլոշ Ստելմախը։
 
«Փարաջանով․ կինոյի գույները» կինոդիտումների ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Աշուղ Ղարիբը», «Մոռացված նախնիների ստվերները», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Անդրիեշ», «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերի, ինչպես նաև «Ոսկի ձեռքեր», «Կիևի որմնանկարներ», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում և հաջորդիվ քննարկումներ։
 
Ծրագիրն անց է կացվում Ազգային կինոարխիվ - տեսալսողական ինստիտուտի, «Iluzjon» կինոթատրոնի, «Zachęta» ազգային պատկերասրահի, Լեհաստանում Հայաստանի դեսպանության, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի, Լեհ-հայկական հիմնադրամի, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցաբար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: