• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական մշակույթի երրորդ փառատոն

05 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 5-ին Կատովիցեի մայր տաճարում Հայկական մշակույթի երրորդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգ՝ Սիլեզյան կամերային նվագախմբի, «Resonans con tutti» երգչախմբի կատարմամբ և կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի ղեկավարությամբ: Կայացավ Գրիգոր Առաքելյանի «Ապաշխարության սաղմոսներ» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը հիմնված է Սբ․ Մեսրոպ Մաշտոցի շարականների վրա։
 
Համերգին նախորդել է էկումենիկ աղոթք Կատովիցեի Մետրոպոլիտ Ադրիան արք. Գալբասի և Լեհաստանում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, Գերշ. Մարկոս եպս. Հովհաննիսյանի հանդիսապետությամբ։
 
Փառատոնը կազմակերպվել է Սիլեզիայի, Ներքին Սիլեզիայի, Օպոլեի և Մալոպոլսկե նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի (հյուպատոսական շրջանի կենտրոնը՝ Զաբժե) նախաձեռնությամբ՝ Լեհաստանի ներքին գործերի և վարչարարության ու Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:
 
Միջոցառումն անց է կացվել դեսպանության պատվավոր հովանավորությամբ, ներկա էին և ողջույնի ելույթներով հանդես եկան դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Սիլեզիայի վոևոդայի տեղակալ Միխալ Կոպանսկին, փոխմարշալ Յոաննա Բոյչուկը և Սեյմիկի նախագահ Յացեկ Յարցոն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: