• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձանի հիմնման 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում

02 նոյեմբերի, 2023
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ
Նոյեմբերի 2-ին Վարշավայի կայազորի հրամանատար գեներալ Տոմաշ Դոմինիկովսկու հրավերով դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մասնակցեց Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձանի հիմնման 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։
 
Հայրենիքի ազատության համար մղվող պայքարի խորհրդանիշ համարվող շիրիմ-հուշարձանի համար 1925թ․ Վարշավա տեղափոխված աճյունն ընտրվել է ազգությամբ հայ Յադվիգա Զարուգիևիչովայի կողմից՝ որպես Լվովում պաշտպանական մարտերում նահատակվածի մայր․ Յադվիգա Զարուգիևիչովան ներկայումս համարվում է Անհայտ զինվորի խորհրդանշական մայր։
 
Հանդիսավոր արարողությանը, որին ավանդաբար դիվանագիտական կորպուսից մասնակցում է միայն Լեհաստանում Հայաստանի դեսպանը, ներկա էին Լեհաստանի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Պյոտր Բլազեուշը, Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մարեկ Սոկոլովսկին, Վետերանների գրասենյակի ղեկավար Յան Կասպժիկը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև «Հայկական հիմնադրամի» տնօրեններ Մարտա և Մաչեյ Բոգոսևիչները։
 
Միջոցառման ավարտին դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձանին և Վարշավայի կայազորի կենտրոնակայանի պատին փակցված Յադվիգա Զարուգիևիչովային և նրա որդուն՝ Կոնստանտիին նվիրված հուշատախտակի առջև։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: