• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի աշխատանքային այցը Լեհաստանի Հանրապետություն

01 հոկտեմբերի, 2011

Ս.թ.սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավա` Եվրամիության Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նույն օրն երեկոյան ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Սեպտեմբերի 30-ին Ս. Սարգսյանը մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել բովանդակալից ելույթով` մասնավորապես նշելով. ,,Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Հայաստանի և ԼՂ համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է: ԼՂ բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, եւ դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության,,:
Գագաթնաժողովի ավարտից հետո ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: