• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան

25 փետրվարի, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը:
Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է հայոց թվագրության 647 թվականին, այսինքն՝ 1198/1199 թթ․, Ռուբինյանների տոհմից թագավոր Լևոն Ա-ի և կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատի իշխանության ժամանակ։ Նշվել է, որ 1997 թվականին Ավետարանի հայկական ինքնությունը հաստատելուց և անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո ձեռագիրը փոխանցվել է Լեհաստանում հայկական ծեսի հավատացյալների օրդինարիոսին՝ կարդինալ Յոզեֆ Գլեմպին։ 2006թ. լեհ արքեպիսկոպոս Պրիմաս Գլեմպը,արձագանքելով լեհահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքին, Ազգային գրադարանի տնօրենի հետ ստորագրել է համաձայնագիր, որի համաձայն Ավետարանը տրամադրվել է ի պահ գրադարանին և ներկայումս ներկայացված է ցուցադրության:
Լեհաստանի ազգային գրադարանում ներկայացված է նաև հայկական պատմական ժառանգությունը ներկայացնող այլ ցուցանմուշներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: