• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական «Safe YOU» բջջային հավելվածի շնորհանդեսը Վարշավայում

10 դեկտեմբերի, 2024
Դեկտեմբերի 4-ին Վարշավայում տեղի է ունեցել հայկական «Safe YOU» բջջային հավելվածի շնորհանդեսը և Լեհաստանի տարածքում դրա գործարկման մեկնարկը՝ ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում մասնագիտացված լեհական "Feminoteka" հիմնադրամի հետ համագործակցությամբ։
 
Շնորհանդեսին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհաստանի հավասարության նախարար Կատաժինա Կոտուլան, Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ՄԱԿ գործակալությունների, ինչպես նաև լեհ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
 
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավի շրջանակում կազմակերպված պանելային քննարկումից հետո «Safe YOU» հավելվածի հիմնադիր Մարիամ Թորոսյանը ներկայացրել է հավելվածը և դրա հնարավորությունները կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարում։ Այն օգտատերերին ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալու անհետաձգելի օգնություն, այլև հարթակ է տրամադրում ոլորտի մասնագետների հետ անվճար խորհրդատվության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: