• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Zachęta» ազգային պատկերասրահում Ս. Փարաջանովի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն

11 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 11-ին Վարշավայի ժամանակակից արվեստի հեղինակավոր «Zachęta» ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն։
 
Ողջույնի իր ելույթում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ցուցահանդեսը ոչ միայն հարգանքի տուրք է Սերգեյ Փարաջանովի հանճարեղ ժառանգությանը, այլև կամուրջ է Հայաստանի և Լեհաստանի միջև՝ հիշեցնելով մարդկանց միավորելու և երկխոսության ներշնչելու արվեստի զորության մասին: Ցուցահանդեսը արտացոլում է Ս․Փարաջանովի ոգին, ում ստեղծագործությունները, հատելով մշակութայինի և գեղարվեստականի սահմանները, անդրադառնում են համամարդկային թեմաների՝ սեր, կորուստ և ազատության ձգտում։
 
Ցուցահանդեսին ներկայացված են Սերգեյ Փարաջանովի Երևանում գտնվող թանգարանից բերված կոլաժներ, գծանկարներ, ցուցադրված են ֆիլմերից հատվածներ, այդ թվում՝ «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած հատվածներ։ Ցուցահանդեսին կից ծրագրում ներկայացված են նաև Ս․Փարաջանովից ոգեշնչված հայ, ուկրաինացի և վրացի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ։
 
Ցուցահանդեսն անց է կացվում Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվավոր հովանու ներքո և գործելու է մինչև 2025թ․ հունվարի 12-ը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: