• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և ԼՀ Սահմանադրական տրիբունալի նախագահի հանդիպումը

09 սեպտեմբերի, 2021
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և ԼՀ Սահմանադրական տրիբունալի նախագահի հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2021թ․ սեպտեմբերի 9-10-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակությունը` ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Էդգար Շաթիրյանի և ՍԴ նախագահի օգնական Արմենակ Մինասյանցի կազմով, աշխատանքային այցով գտնվել է Վարշավայում՝ մասնակցելու Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձին նվիրված՝ «Սահմանադրական ինքնություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին։
Խորհրդաժողովի աշխատանքների ամփոփումից հետո տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլյա Փշիլեմբսկայի առանձնազրույցը: Սեպտեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Վարշավայում գտնվելու համար՝ հավելելով, որ Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը կարևորում է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը։ Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Յուլյա Փշիլեմբսկային ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձի առթիվ։ Սահմանադրական դատարանի նախագահը արժևորել է Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Այնուհետև Արման Դիլանյանը և Յուլյա Փշիլեմբսկան քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ անդրադառնալով հայ-լեհական միջդատարանական կապերի սերտացմանը և սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների դատական պրակտիկային: Հանդիպման ավարտին Արման Դիլանյանը հրավիրել է Յուլյա Փշիլեմբսկային պատասխան այց կատարել Երևան:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: