• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի Սեյմի նախագահի հետ

18 փետրվարի, 2020

Փետրվարի 18-ին կայացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ (մարշալեկ) Էլժբիետա Վիտեկի (Elżbieta Witek) հետ։

Փոխադարձ ջերմ և կառուցողական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանը հիմնականում քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին և ընդլայնվող օրակարգային համագործակցությանը, միջխորհրդարանական կանոնավոր շփումների առավել ակտիվացմանն ու առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահն, ընդգծելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լեհաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում, նպատակային համարեց մեծ ներուժ ունեցող տնտեսական փոխանակումների և ներդրումների ոլորտում փոխշահավետ համագործակցության ծավալումը։ Նա միաժամանակ լեհական կողմի փորձի փոխանակման առումով Լեհաստանի Սեյմի անունից պատրաստակամություն հայտնեց հնարավորին աջակցություն ցուցաբերել հայկական կողմին՝ ընթացիկ լայնածավալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության արդիական հնարավորությունների և երկկողմ կապերի արդյունավետության ընդլայնման շուրջ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանների նախագահների, արտաքին կապերի մշտական հանձնաժողովների միջև ձևավորված և երկկողմ պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ շփումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: