• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի Սենատի նախագահի հետ

18 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 18-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ՝ Սենատի նորընտիր մարշալեկ Թոմաշ Գրոձկիին։

Շնորհավորելով մարշալեկին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Ս. Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ հետայսու ևս ակտիվ շփումներ կիրականացվեն միջխորհրդարանական մակարդակով և կհամաձայնեցվեն համագործակցության նոր ուղղություններ։

Կողմերն անդրադարձան հայ-լեհական պատմական բազմադարյա առնչություններին, լեհահայերի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը։ Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Թ. Գրոձկին նշեց հայերի հետ ունեցած իր ջերմ անձնական կապերի մասին։ Անհրաժեշտ դիտարկվեց կատարել համատեղ քայլեր՝ պատմական ժառանգությունը վերածելու արդի ժամանակաշրջանի գործնական և արդյունավետ փոխգործակցության հիմքի։

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Լեհաստանի տարածաշրջանային հիմնախնդիրների և ընթացիկ զարգացումների շուրջ։ Դեսպան Ս. Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի զարգացման բարեփոխումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին։ Երկուստեք կարևորվեց հետագա փոխադարձ այցելությունների իրականացումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: