• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայկական երեկո» Լեհաստանի Վոլոմին համայնքի Խժեսնեմի պալատում:

13 սեպտեմբերի, 2017
2017 թվականի սեպտեմբերի 9-ին Լեհաստանի Վոլոմին համայնքի Խժեսնեմի պալատում տեղի են ունեցել «Հայկական երեկո» խորագրով միջոցառումներ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմինի համայնքի ղեկավար Կազիմերժ Ռակովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, տեղական իշխանությունների բազմաթիվ պաշտոնատարներ, մտավորականներ, լրագրողներ: Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմինի համայնքի ղեկավար Կազիմերժ Ռակովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Վոլոմինի համայնքի ղեկավարն իր ելույթում նշել է, որ լեհ ժողովուրդը խորը հարգանք է տածում հայ ժողովրդի հանդեպ, ինչը ձևավորվել է դարեր շարունակ համատեղ բարեկամական փոխգործակցության արդյունքում: Նա նաև տեղեկացրել է, որ իրենց համայնքը դրական է արձագանքել Լեհաստանում բնակվող հայազգի գործիչ Աշոտ Ալեքսանյանի 2017 թվականի ընթացքում համայնքի տարածքում Կազմիմերժ Մեծ թագավորի արձանը տեղադրելու նախաձեռնությանը` իբրև լեհահայերի երախտիք բազում արտոնությունների, որոնք հայերը ստացել են թագավորի կողմից: Դեսպան է.Ղազարյանն իր ելույթում նշել է, որ հոբելյանական այս տարվա ընթացքում Լեհաստանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունենում Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքի նվիրված միջոցառումներ և շնորհակալություն է հայտնել Վոլոմինի տեղական իշխանություններին Հայկական երեկոյի կազմակերպման հնարավորության և աջակցության համար: Դեսպանը նաև ընդգծել է, որ պատմության ընթացքում հայերը միշտ եղել են Լեհաստանի արժանավոր զավակներ, իսկ բոլոր այն արտոնությունները, որոնք ստացել են Լեհաստանի իշխանություններից ծառայեցրել են մի կողմից իրենց ինքնության պահպանմանը, մյուս կողմից` Լեհաստանի հետագա հզորացմանը: Երեկոյի ընթացքում Լեհաստանի հայ համայնքին, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը նվիրված համառոտ դասախոսությամբ հանդես է եկել պատմաբան, պրոֆեսոր Քշիշտոֆ Յաբոլանկան: Միջոցառմանը գեղարվեստական մասում հայկական ժողովրդական երաժշտության կատարումներով հանդես է եկել Հակոբ Բաղդասարյանի ղեկավարությամբ Լեհաստանում գործող հայկական «Մուսալեռ» գործիքային համույթը` Գայանե Կալմեդարյանի պարային կատարումների ուղեկցությամբ: Երեկոյի շրջանակներում Խժեսնեմի պալատի ճեմասրահում Լեհաստանի Հայկական հիմանդրամի կողմից կազմակերպվել է Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ինչպես նաև ականավոր լեհահայ գործիչներին նվիրված ցուցահանդես:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: