• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկ Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում:

06 սեպտեմբերի, 2017

2017 թվականի սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում՝ Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը կից գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում, տեղի ունեցավ ամբողջությամբ Հայաստանին նվիրված 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ուսումնական տարվա ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվելու են Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի պատվո հովանու ներքո` Վարշավայում գործող լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ:  Ներկաներին հղած իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Կիելցեի գեղարվեստական ուսումնարանում Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակի տարում: Դեսպանի համոզմամբ՝ դա հրաշալի հնարավորություն է ուսումնարանի բոլոր սաների համար՝ առավել խորությամբ ծանոթանալու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությանը և մշակույթին, Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած հայ մշակութային գործիչների ստեղծագործություններին: Միջոցառմանը հայկական ժողովրդական և ժամանակակից էստրադային երգերի կատարմամբ հանդես եկավ Կիելցեում բնակվող հայազգի երգչուհի Յոաննա Բորկովսկան: Ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողության ավարտին դեսպան Ղազարյանն ուսումնարանին նվիրեց Հայաստանի պետական դրոշը խորհրդանշող արցախյան ձեռագործ գորգ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: