• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում:

25 ապրիլի, 2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում: Ապրիլի 24-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր հիշատակի միջոցառում: Արարողության մեկնարկին ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լեհաստանի Սեյմի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Վենեսուելայի, Վատիկանի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Արգենտինայի դեսպանությունների, Վարշավայի քաղաքապետարանի, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի, Լեհաստանում գործող մի շարք լեհական և հայկական կազմակերպությունների կողմից: Արարողության ընթացքում հնչեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը` Լեհաստանում բնակվող հայազգի երգչուհի Սոնա Մաթևոսյանի կատարմամբ: Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ միջազգային հանրության՝ Առաջին աշխարհամարտի քողի ներքո հայերի դեմ Օսմանյան իշխանության կողմից իրականացված Ցեղասպանությանն արժանի պատասխանի բացակայությունը ճանապարհ հարթեց «իսկ ո՞վ է հիշում այսօր հայերի կոտորածների մասին» հայտնի խոսքերի ներքո նոր ոճրագործությունների իրականացման համար: Սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն աշխարհի մի շարք երկրների կողմից, որոնց 2005 թվականի ապրիլի 19-ին միացավ նաև Լեհաստանը, վկայում են նման հանցագործություններ թույլ չտալու մեր հաստատակամության մասին: Դեսպանը նաև երախտիքի խոսքեր հղեց լեհ ժողովրդի մեծ զավակ Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս II Պապի հասցեին, որի գահակալության երանելի ժամանակաշրջանում Վատիկանը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց հայերի ցեղասպանությունը: Ապրիլի 23-ից 24-ը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, պատարագներ, համերգներ, ցուցահանդեսներ, հիշատակաի այլ արարողություններ տեղի ունեցան Լեհաստանի Վրոցլավ, Գլիվիցե, Կիելցե, Կրակով, Կրասնոստավսկի, Գդանսկ, Էլբլոնգ, Պուլանով և այլ քաղաքներում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: