• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լեհաստանի Կրակով քաղաքում բացվել է «Հայերի ծառայությունը Լեհաստանին» խորագրով ցուցահանդես:

10 մարտի, 2017

2017 թվականի մարտի 10-ին Լեհաստանի Կրակով քաղաքի՝ Բանակի թանգարանում տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանին» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Մալոպոլսկե վոևոդության ղեկավարի տեղակալ Յուզեֆ Գավրոնը, Մալոպոլսկե վոևոդության Սեյմի փոխնախագահ Կաժիմիերժ Բարչյուկը, Լեհաստանի վետերանների և բռնադատվածների հարցերով կոմիտեի նախագահի խորհրդական Յան Սրոկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը, մտավորականներ, զինվորականներ, լրագրողներ, Կրակովի հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Կրակովի Բանակի թանգարանի տնօրեն Մարեկ Լասոտան, Լեհաստանի վետերանների և բռնադատվածների հարցերով կոմիտեի նախագահի խորհրդական Յան Սրոկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Անջեյ Բոհոսևիչը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը և ցուցադրության կազմակերպիչներին աջակցության համար` կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, հատկապես 2017 հոբելյանական տարում։ էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած մեծ դերակատարությանը, այդ թվում Լեհաստանի պաշտպանության և անկախության համար պայքարի գործում: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո Կրակովի Բանակի թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր համարվող հայազգի Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն: Ցուցահանդեսի մեկնարկից առաջ մասնակիցները ծաղիկներ զետեղեցին և հարգանքի տուրք մատուցեցին հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչի հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: