• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով

05 հոկտեմբերի, 2012

Ս.թ. հոկտեմբերի 4-ին Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել է Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով: Լեհաստանից ժամանել էր Լեհաստան-Հայաստան տնտեսական պալատի նախագահ Զբիգնև Շմուրլոյի գլխավորած  գործարար պատվիրակությունը, որը   ներկայացնում եր Լեհաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերը ` սնունդ (պահածոյացված միրգ/բանջարեղեն), հանքարդյունաբերություն, անվտանգության համակարգեր, շինարարություն, ջերմամատակարարում, սառնարանային արտադրություն, առողջապահություն (հիվանդանոցների համար սարքավորում):
Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Ա. Պետրոսյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն  Ռ. Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան Տնտեսական պալատի նախագահ Զբիգնև Շմուրլոն և փոխնախագահ պարոն Մաչեյ Բոխոսևիչը:
Բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը: Նա ողջունեց հյուրերին և ցանկացավ ներկաներին արգասաբեր աշխատանք` նշելով, որ թե Էկոնոմիկայի նախարարությունը, և թե ԶՀԳ պատրաստակամ են ցուցաբերել հնարավոր և բազմակողմ օժանդակություն լեհ գործընկերներին: Ընդգծվեց նաև, որ Շենգեն գոտու վիզայի ռեժիմի վերացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման համար:
ԶՀԳ գլխավոր տնօրենն, իր հերթին, ողջունեց հյուրերին և հավաստիացրեց, որ առկա են համագործակցությունն ամրապնդելու բոլոր նախապայմանները:
Համաժողովի  բացման արարողությունից հետո “Զարգացման հայկական գործակալություն” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանը և Լեհաստան-Հայաստան Տնտեսական պալատի նախագահ Զ. Շմուրլոն  ստորագրեցին “Փոխըմբռնման հուշագիր”:
Այցելության մի քանի օրերի ընթացքում տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: