• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՀ Վելկապոլսկի վոյեվոդության մարշալեկ Մ. Վոզնյակի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

15 սեպտեմբերի, 2012

Ս.թ. սեպտեմբերի 11-ին չորսօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանաել Եվրամիության տարածաշրջանների կոմիտեի փոխնախագահ,ԼՀ Վելկապոլսի վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակի գլխավորած պատվիրակությունը: Լեհաստանցի հյուրերի այցի նպատակն էր`  քննարկել հայկական կողմի հետ  Եվրամիության ,,Արևելյան գործընկերության,, ծրագրի  շրջանակներում  երկկողմ   համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Շիրակի մարզի հետ փոխգործակցության հարցերը: Այցի ընթացքում պրն. Վոզնյակը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի և Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի հետ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի հետ հանդիպման ընթացքում Մ. Վոզնյակը տեղեկացրեց, որ որպես Լեհաստանի խոշոր վոյեվոդության ղեկավար հետաքրքրված է Հայաստանի մարզերի հետ համագործակցությամբ և հույս հայտնեց, որ Շիրակի մարզում գործընկերների հետ քննարկումներն արդյունավետ կլինեն:  Մ. Վոզնյակը` անդրադառնալով  ԵՄ կառույցներում գործակցության հարցերին` նշեց նաև, որ ԵՄ տարածաշրջանների կոմիտեի շրջանակում մշտապես գործում է տարածաշրջանների կոմիտեի անդամներից և Արևելյան գործընկերության վեց երկրների ներկայացուցիչներից կազմված խումբ, որը կոնկրետ ծրագրեր առաջարկելու ու իրականացնելու լավ հարթակ կարող է լինել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկիր` Լեհաստանը հետաքրքրված է մասնակից երկրների և, հատկապես, Հայաստանի հաջողությամբ:  Վելկապոլսի վոյեվոդության մարշալեկը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ գործընկերներին`արդյունավետ բարեփոխումների իրականացման հարցում: Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար` նշելով, որ Լեհաստանի փորձն անշուշտ օգտակար է Հայաստանում իրականացվող  բարեփոխումների համար: Նա նաև ողջունեց ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը խորացնելու լեհական կողմի մտադրությունը և վստահություն հայտնեց, որ Վելկապոլսկի վոյեվոդությունը և Շիրակի մարզիը կուրվագծվեն փոխշահավետ գործակցություան ուղղություններն և եղանակները:

 Գյումրիում` Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի և Վելկապոլսի վոյեվոդության մարշալեկ Մ. Վոզնյակի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ մարզպետը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև համագործակցությանը, այլ նաև կծառայի երկու մարզերի միջև նոր հարաբերությունների ստեղծմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Մարզպետը նաև շնորհակալություն հայտնեց լեհական կառավարությանն այն ջերմ վերաբերմունքի համար, որ լեհ ժողովուրդը ցուցաբերում է հայ համայնքի հանդեպ: Իր հերթին, Մ. Վոզնյակը  նշեց հետևյալը. «Գիտեմ, որ Գյումրիում ժողովուրդը շատ ջերմ է: Այսօր հնարավորություն կունենամ ծանոթանալու գյումրեցիների հետ: Կարծում եմ` երկրների համագործակցության համար պետք է նախ ժողովուրդները միմյանց հետ կապ ունենան, իսկ դրան կնպաստի միջմարզային համագործակցությանը, այդ համագործակցությունը կարող է վերաբերել տարբեր ոլորտների»: Հանդիպման ավարտին Ա. Գիզիրյանի և Մ. Վոզնյակի միջև կնքվեց հանդիպման հուշագիր:

Լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Մ. Վոզնյակը մասնավորապես նշեց, որ ,,լեհ-հայկական հարաբերությունները միշտ եղել են ջերմ և այդպես էլ կմնան,,: Լեհական պատվիրակությունն նույն օրը  ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին, այցելեց Գյումրիի Տեխնոպարկը,  մի շարք տեսարժան և մշակութային վայրեր:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: