• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչի աշխատանքային այցը Հայաստան

23 հուլիսի, 2012

Ս.թ. հուլիսի 18-ին չորսօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել ԼՀ էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչի գլխավորած գործարար պատվիրակությունը: Այցելության շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել է հայ-լեհական գործարար համաժողով: Համաժողովի շրջանակներում ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար  Ա. Պետրոսյանը, ԼՀ էկոնոմիկայի փոխնախարար  Տոմաշ Տոմչիկևիչը, ԶՀԳ գլխավոր տնօրեն  Ռ. Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան առևտրի պալատի նախագահ  Զբիգնև Շմուրլոն: Զարգացման հայկական գործակալությունը  կոզմակերպել  է  նաև  «Հայկական շուկա մուտք գործելու պայմանները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում» շնորհանդեսը:

Այցելության  ընթացքում տեղի են ունեցել անհատական գործարար հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն, համապատասխան նախարարություններ, ինչպես նաև ձեռնարկություններ: Լեհաստանից ժամանած 8 ընկերություն ներկայացնում են հետևյալ ոլորտները. միջազգային հեռահաղորդակցություն, լամպերի արտադրություն   և վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում, նորարարական լուծումների նախագծում, բժշկական ծառայություններ, ազատ տնտեսական գոտիներում ներդրումների իրականացում, տեքստիլ արդյունաբերություն, թափոնների կառավարում-շրջակա միջավայրի պահպանում, շինանյութեր, առևտուր, փայտամշակում-փափուկ կահույք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: