• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի գլխավորած ԼՀ պատվիրակության այցը ՀՀ

10 հունիսի, 2012

          Ս.թ. հունիսի 8-9-ը կայացավ Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի գլխավորած ԼՀ պատվիրակության այցը ՀՀ, որը նպատակ էր հետապնդում զարգացնելու Հայաստանի Կենտրոնական Բանկի հետ համագործակցությունը գիտելիքների և փորձի փոխանակման ոլորտում: Այցի ընթացքում ԼՀ ազգային բանկի ղեկավարը հանդիպումներ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տ. Սարգսյանի և Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Ա. Ջավադյանի հետ:
         ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ Մ. Բելկան նշեց, որ Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված և այս հանգամանքը կարևոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար: ՀՀ Նախագահը՝ ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը, հույս հայտնեց, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
          ՀՀ վարչապետը զրույցի ընթացքում ընդգծեց, որ ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների Լեհաստանը ցույց է տալիս տնտեսական լավագույն արդյունքներից մեկը և այս փորձը շատ օգտակար կլինի Հայաստանի համար: Նա նշեց նաև, որ մեր երկրի հիմնական գործընկերներից մեկը Եվրոպական միությունն է, որի տնտեսական աճը և խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա: Այդ համատեքստում, զրուցակիները հանգամանալից կերպով քննարկեցին Եվրոպայում առկա տնտեսական վիճակը, հնարավոր մարտահրավերներն ու խնդիրները: Կողմերն անդրադարձել են Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև համագործակցությանը, ԱՊՀ շրջանակներում տնտեսական քաղաքականությանը և ծրագրերին, Հայաստանի ու ԵՄ-ի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի արդյունքներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
            ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի կենտրոնական բանկի ու Լեհաստանի ազգային բանկի միջև: ԼՀ պատվիրակությանը նա ներկայացրեց Հայաստանի ֆինանսական համակարգի առանձնահատկությունները, գների և ֆինանսական կայունությանն ուղղված գլխավոր դրամատան կողմից վարվող քաղաքականությունը: Մարեկ Բելկան իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի հետ իր պարբերական շփումները, երկու հաստատությունների արդյունավետ համագործակցությունը: Այնուհետև նա հանդես եկավ «Լեհաստանը և «ԵՎՐՈ»-ն» զեկույցով՝ անդրադառնալով Լեհաստանի ազգային բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությանը, լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացմանը: Կողմերը պայմանավորվեցին կանոնակարգված հիմքերի վրա դնել նման այցելությունների իրականացումը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: