• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Լեհաստան

10 սեպտեմբերի, 2011

Ս.թ.սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն երկօրյա  պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն:  Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը  հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Այցի առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կիելցե քաղաքում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որի վերաբերյալ Սեյրան Օհանյանը իր տպավորություններն է ներկայացրել Լեհաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատուներին և քննարկել հայ-լեհական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, պաշտպանական գնումների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Սեպտեմբերի 9-ին Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը ծանոթացրել է ներկաներին ՀՀ զինված ուժերի խնդիրների, զարգացման ծրագրերի, Հայաստանի անվտանգության մարտահրավերների հետ, ներկայացրել իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում:

Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաև լեհական բանակի պատմության թանգարան, ծաղկեպսակ դրել Անհայտ Զինվորի հուշակոթողին:

Սեպտեմբերի 10-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: