• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Lեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

29 հուլիսի, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. հուլիսի 28-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Լեհաստանի Առաջին Տիկին Անաա Կոմորոոսկայան:
Լեհաստանի Նախագահը նույն օրն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև ստորագրվել է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի և ԼՀ գլխավոր անասնաբույժի միջև` անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիր և Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության և օտարերկրյա ներդրումների գործակալության միջև` Փոխըմբռնման հուշագիր:
Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում:
Հուլիսի 28-ի երեկոյան Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում են ունեցել հայ և լեհ գործարարների հետ` ողջունելով հայ-լեհական գործարար համաժողովի մասնակիցներին.
Մասնավորապես, ՀՀ Նախագահը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում հարկային, մաքսային ոլորտներում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, ինչն ավելի հասանելի, թափանցիկ և դյուրին կդարձնի բիզնես ընթացակարգերը և այսպիսով՝ զգալիորեն կնպաստի երկկողմ գործընկերային կապերի ակտիվացմանը:
Իր հերթին, Լեհաստանի Հանրապետության Նախագահը արձանագրել է /ս.թ, հուլիսի 1-ից Լեհաստանը ստանձնել է նախագահությունը ԵՄ Խորհրդում/, որ Հայաստանը տնտեսական զարգացման լավ ուղի է բռնել, և դա ճանապարհ կհարթի եվրաինտեգրման համար: ,,Վստահ եմ, որ Հայաստանի հետ և՛ ներկայում, և՛ ապագայում գնալով ավելի լավացող հարաբերություններ կունենանք, ավելի սերտ գործարար կապեր և ավելի ջերմ բարեկամություն: Ուստի, մենք զուգորդելու ենք մեր քաղաքական երկխոսությունը, եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին տրամադրած մեր օժանդակությունը, միաժամանակ նաև տնտեսական բնագավառում մեր կապերն ավելի ուժեղացնելու և զարգացնելու հետ,,- նշել է Լեհաստանի Նախագահը:
Այնուհետև, ի պատիվ պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և Լեհաստանի Առաջին Տիկին Աննա Կոմորովսկայի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
Պաշտոնական ճաշից հետո Հայաստանի և Լեհաստանի Նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում ,,Երգող շատրվանների,, շուրջ` ունկնդրելով հայկական և լեհական դասական ստեղծագործություններ: Հրապարակում զբոսնող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին այնուհետև այցելել են երևանյան սրճարաններից մեկը:
Հուլիսի 29-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին և ամփոփել արդյունքները: ,,Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է և իմաստավորված: Մենք կարող ենք նաև հայ-լեհական երկկողմ շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա,,-ասել է Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Նախագահ Սերժ Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, և Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի Նախագահին: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրն, իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, և այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարևոր է:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: