• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի հետ հուշագրի ստորագրում

07 հունվարի, 2025
Հունվարի 7-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Ա.Արզումանյանը հյուրընկալեց Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր պրոֆ. Ռաֆալ Վիտկովսկիին և Լեհաստանի Կառավարության և ազգային և էթնիկ փոքրամասնությունների միացյալ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանին:
 
Հանդիպմանը քննարկվեցին Պոզնանի համալսարանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ստորագրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի համաձայն Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում ստեղծվելու է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն, որն ուղղվելու է հայոց լեզվի, գրականության և մշակույթի ոլորտում ակադեմիական գիտելիքների զարգացմանը և տարածմանը: Կենտրոնը կտրամադրի նաև դրամաշնորհներ՝ հայագիտական գիտահետազոտական ծրագրերի իրականացման նպատակով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: