Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի Սեյմի նախագահի հետ

21.03.2019

Կից լուսանկարներ

Sejm

Sejm2

Ամբողջ ալբոմ »

Մարտի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկու հետ (Marek Kuchciński):

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը, շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, հանդես եկավ միջխորհրդարանական երկկողմ և խորհրդարանական դիվանագիտության բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդմանն ուղղված գործնական մի շարք առաջարկներով։

Դեսպան Մկրտչյանը, լիարժեք աջակցություն հայտնելով Լեհաստանի Սեյմի նախագահի մոտեցումներին, համոզմունք հայտնեց, որ նախորդ տարվա արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ Ազգային ժողովի և Լեհաստանի Սեյմի միջև շփումների ընդլայնումը նորովի կնպաստեն երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխհարաբերությունների կանոնավոր զարգացմանը:

Անդրադառնալով Լեհաստանի հայկական համայնքի պատմական և ներկա դերակատարությանը՝ կարևորվեց հանրային ներգրավվածության նշանակությունը։ Երկուստեք բարձր գնահատվեց Լեհաստանում հայերի վաղեմի ներկայության վերաբերյալ Լեհաստանի Սենատի և Սեյմի կողմից 2017թ․ միաձայն ընդունված բանաձևը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խմբերի հետագա համագործակցության շարունակականության ապահովումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետևողականորեն նպաստել միջխորհրդարանական տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ:

Մարեկ Կուխչինսկին և Սամվել Մկրտչյանն անդրադարձան նաև մերձավորարևելյան ճգնաժամային գոտիներում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հրամայականը։ Ընդգծվեց դավանաբանական տարբեր համայնքների խաղաղ գոյակցությանը և բնականոն զարգացման խնդիրների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր