Լուրեր

Տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի տիկնոջ հետ

27.11.2018

Կից լուսանկարներ

Տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի տիկնոջ հետ

Տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի տիկնոջ հետ

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեցների սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, ինչպես նաև կրթական, սոցիալական տարբեր ծրագրերի շուրջ համագործակցության հնարավորություններին: Տիկին Նունե Սարգսյանը հանդիպմանն անդրադարձել է նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, մասնավորապես երեխաներին ու զինվորներին առնչվող ծրագրերին: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության առաջին տիկնոջը պատմել է Հայաստանում ՏՏ ոլորտում երիտասարդների ներգրավվածության մասին, մասնավորապես՝ ներկայացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ինչպես նաև «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից յուրաքանչյուր տարի կազմակերպվող «Սևան ստարտափ սամիթ»-ի գործունեությունը:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր