Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ:

20.10.2017

Կից լուսանկարներ

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ:

 

 

 

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները դարեր ի վեր ներգրավված են եղել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արա Բաբլոյանը կարեւորել է Լեհաստանի իշխանությունների դրական վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ: ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մշակութային եւ գիտակրթական ոլորտում հայ-լեհական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. հայ համայնքի համար հոբելյանական հանդիսացող այս տարվա ընթացքում թե՛ Լեհաստանում, թե՛ Հայաստանում նախագծվել եւ արդեն իրականացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք հայ-լեհական բարեկամության վառ վկայություններն են: «Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ միմյանց մշակույթներին ծանոթանալու գործում»,-ասել է Արա Բաբլոյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ: Երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ ծավալվում է համագործակցություն, պարբերաբար իրականացվում են փոխայցելություններ: Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առնչությամբ պարոն Բաբլոյանը կարեւորել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որի նիստերին զուգահեռ կազմակերպվում են նաեւ հայ եւ լեհ գործարարների մասնակցությամբ համաժողովներ: Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ Պիոտր Գլինսկին, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, նշել է, որ լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք, ինչը պայմանավորված է նաեւ այն մեծ ներդրմամբ, որն ունեցել են հայերը Լեհաստանում: Փոխվարչապետը դրական է գնահատել հատկապես մշակույթի ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բաց է հետագա համագործակցության համար: Պարոն Գլինսկին մանրամասն ներկայացրել է մշակույթի նախարարության գործունեության վերջին ձեռքբերումները, անդրադարձել իրականացվող տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Ազգային հուշարձանների պահպանման հիմնադրամի ստեղծմանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր