• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների ընդունելություն Վարշավայում ՀՀ դեսպանատանը

17 հունվարի, 2017

2017 թվականի հունվարի 12-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ և հրավերով Լեհաստանում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ԼՀ խորհրդարանում ձևավորված Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցում էին Լեհաստանի Հանրապետության Սեյմի և Սենատի բազմաթիվ պատգամավորներ` Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի գլխավորությամբ: Ընդունելության մասնակցում էին նաև ԼՀ նախորդ գումարման Սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Թոմաշ Կնուտը, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանության հրավերը չմերժելու և ընդունելությանը մասնակցելու համար: Դեսպանի խոսքերով երկու երկրների և ժողովուրդների փոխհարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունն ունի չափազանց կարևոր դերակատարում: Ընդունելության ժամանակ ելույթներով հանդես եկան նաև Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, իսկ Կրակովի Յագելոնյան համալսարանի հայազգի ուսանողուհի Ռաֆաելա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրեց շնորհանդես Հայաստանի մասին, որից հետո տեղի ունեցավ հայկական ուտեստներով և խմիչքներով հյուրասիրություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: