• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10 մայիսի, 2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը Հայաստանի կրթօջախներում սփյուռքահայ ուսանողների ընդունելության նպատակով հայտարարում է ընդունելություն 2013-2014 ուսումնական տարվա համար: Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ կառավարության կողմից պետպատվերի շրջանակներում հատկացվել են 70 համալսարական /բակալավրիատ/ տեղեր, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից` մրցութային կարգով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:
Պետական պատվերի տեղերից բացի, նույն կարգի համաձայն, սփյուռքահայ դիմորդները հնարավորություն ունեն ընդունվելու նաև վճարովի համակարգ, այդ թվում նաև քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Հայոց լեզվին բավարար տիրապետելու և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ դիմորդներն ընդունվելու են բուհերի նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մեկ տարի ժամկետով: Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումն սկսել առաջին կուրսից:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը ս.թ. հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 24-ն է:
Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար դիմորդի ներկայությունն Երևանում օգոստոսի 24-ից պարտադիր է:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Լեհաստանում ՀՀ դեսպանության քաղաքական բաժին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: