• English
  • Հայերեն
Լեհաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր (ՎՃԱՐՈՒՄՆԵՐ)
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լեհաստանի հայկական համագումար կազմակերպության բողոքի ցույցը Հունգարիայի դեսպանության առջև

02 սեպտեմբերի, 2011

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին ներում շնորհելու կապակցությամբ Լեհաստանի հայկական համագումար կազմակերպությունը ս.թ. սեպտեմբերի 1-ին Վարշավայում բողոքի ցույց անցկացրեց Հունգարիայի դեսպանության առջև: Ցուցարարները ՀՀ պետական դրոշներով և պաստառներով զբաղեցրել էին դեսպանությանը հարող մայթը: Նրանք պահանջում էին Հունգարիայի իշխանություններից ճանաչել իրենց կողմից թույլ տված կոպիտ, անբարոյական և աններելի սխալը` հայցելով ՀՀ և ողջ հայ ժողովրդի ներողամտությունը:
Բողոքի ցույցի բանախոսն էր` երիտասարդական թևի ղեկավար Էդգար Բռոյանը: Նա մասնավորապես նշեց, որ մարդատյաց բաշիբոզուկին ազատ արձակելը հնարավոր դարձավ Հունգարիայի իշխանությունների կարճատես և կողմնակալ քաղաքականության արդյունքում: Բանախոսն ընդծեց, որ Հունգարիայի իշխանությունների ցանկացած բացատրությունը կատարվածի վերաբերյալ անընդունելի է: Հունգարացիները ոչ միայն պետք է ճանաչեն իրենց կատարած գործողության ծանր հետևանքները, այլ նաև դատապարտ են Ադրբեջանի նախագահի հայատյաց վարկագիծը:
Բողոք-ցույցի մասնակիցների անունից Մաչեյ Բողոսևիչը ընթերցեց Հունգարիայի իշխանություններին ուղղված բողոքի նամակը: Լեհերեն և անգլերեն լեզուներով վանկարկելով «ամոթ», ցուցարաները բողոքի նամակները փակցրեցին Հունգարիայի դեսպանության կենտրոնական մուտքի պատուհաններին, ինչպես նաև իջեցրին դեսպանության փոստարկղը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

50, Bekasow Str.,
02-803 Warsaw, Poland

Լեհաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: