Իրադարձություններ

Սումգայիթի զոհերի հիշատակ

Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

 

2014թ. փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող <<Հայկական այգի>>-ում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը` դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները և կարևորելով այսուհետ հայ ազգի համար միայն զարգանալու և նորանոր ձեռքբերումներ ունենալու անհրաժեշտությունը:

Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը` համառոտ ներկայացնելով 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն, ինչպես նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանի հետ կատարվածը և ընդգծեց  լեհ հասարակությանը Սումգայիթի ջարդերի, Գուրգեն Մարգարյանի սպանության և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունները ճիշտ ներկայացնելու կարևորությունը:

 

Ապա հավաքվածների կողմից տեղի ունեցավ մոմավառության արարողություն և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի մոտ:

 

10.05.2013 • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը Հայաստանի կրթօջախներում սփյուռքահայ ուսանողների ընդունելության նպատակով հայտարարում է ընդունելություն 2013-2014 ուսումնական տարվա համար: Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ կառավարության կողմից պետպատվերի շրջանակներում հատկացվել են 70 համալսարական /բակալավրիատ/ տեղեր, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից` մրցութային կարգով: Անվճար...

12.10.2012 • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մուտքի վիզաների մասին

23.09.2012 • Խաչքարերի տեղադրում Վրոցլավում և Կլեբարկի Վելկի ավանում

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ խաչքարերի տեղադրումը Կլեբարկի Վելկի ավանում

02.09.2011 • Լեհաստանի հայկական համագումար կազմակերպության բողոքի ցույցը Հունգարիայի դեսպանության առջև

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին ներում շնորհելու կապակցությամբ Լեհաստանի հայկական համագումար կազմակերպությունը ս.թ. սեպտեմբերի 1-ին Վարշավայում բողոքի ցույց անցկացրեց Հունգարիայի դեսպանության առջև:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր