Դեսպան

ՍԱՄՎԵԼ  ՄԿՐՏՉՅԱՆ

 

 Ծնվել է 1959թ. մայիսի 17-ին, Երևանում:

Սամվել Մկրտչյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ․ նոյեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և 2019թ․ հունվարի 9-ին, հանձնելով հավատարմագրերը Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդային, սկսել է իր պաշտոնավարումը։ 

2016-2018թթ․ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Լիբանանում։ 

Ս. Մկրտչյանը 2010-2016թթ. պաշտոնավարում էր որպես ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության տնօրեն:

Մինչ այդ` 2004-2010թթ., նա եղել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության Առաքելության ղեկավարը: Միաժամանակ, համատեղել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնավարումը:

2000-2004թթ. Ս. Մկրտչյանը եղել է ԱԳՆ Եվրոպայի վարչության տնօրենը:

1994-2000թթ. աշխատելով արտերկրում` հանդիսացել է ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ, իսկ 1997-1998թթ. նաև Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ գործերի հավատարմատար:

Ս. Մկրտչյանը 1996-1999թթ. հանդես է եկել որպես Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի և Վիեննա Փաստաթղթի արդիականացման ՀՀ բանակցող:

1995-1997թթ. նա եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման ՀՀ բանակցային խմբի անդամ:

Ս. Մկրտչյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության շրջանակներում իր գործունեությունը սկսել է 1991թ.` զբաղեցնելով երրորդ և երկրորդ քարտուղարի պաշտոններ Եվրոպայի և Միջազգային կազմակերպությունների վարչություններում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981թ. Հայաստանի պետական պատմության արխիվում, ապա 1984թ. շարունակել Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:

Ս. Մկրտչյանը մասնակցել և ղեկավարել է ՀՀ պատվիրակությունները ԵԱՀԿ, ԵՄ, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի մի քանի տասնյակ միջազգային խորհրդաժողովների և հանդիպումների:

Ս. Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը 1981թ․։ Մասնակցել է ՄԹ Լիդսի համալսարանի դիվանագիտական կուրսերին 1993թ․:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր